Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հերմինե Նաղդալյանը քվեարկությունից չէր «թռել»` սիրտն էին վիրահատել

Հերմինե Նաղդալյանը քվեարկությունից չէր «թռել»` սիրտն էին վիրահատել
10.05.2018 | 14:07

«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 8-ի նիստից բացակայում էր նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ Պարզվում է՝ նա ոչ թե «թռել» է քվեարկությունից, այլ վիրահատություն է տարել Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում, զոնդավորվել է նրա սիրտը։ Նա իրեն արդեն լավ է զգում և առաջիկայում ԱԺ կգա՝ քվեարկելու Փաշինյանի ծրագրի օգտին:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ